Christmas Tree

Հարգելի՛ գործընկերներ,

Այս տոնական շրջանի նախաշեմին ցանկանում ենք կրկին, ավանդույթ դարձած միջոցառմամբ մեր ողջույնն ու գնահատանքը փոխանցել Ձեզ՝ մեր մեծ և համախմբված ընտանիքի անդամներին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը շարունակում է առաջ շարժվել և հաջողություններ արձանագրել՝ շնորհիվ Ձեր նվիրվածության, պատասխանատվության ու համատեղ աշխատանքի։ Մեր ձեռքբերումների ու առաջընթացի հիմքում կանգնած է Ձեր յուրաքանչյուրի ներդրումը։

Տարվա ավարտին, երբ անցած ուղին գունավորվում է ջերմ հիշողություններով ու նոր հույսերով, ուրախությամբ հայտնում ենք, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը այս տարի ևս կազմակերպում է Նախատոնական հանդիսավոր միջոցառում։ Սա հրաշալի առիթ է մեկ հարկի տակ ամփոփելու ձեռքբերումները, գնահատելու միասնականության ու ստեղծագործ աշխատանքի կարևորությունը և պարզապես կիսելու տոնական մթնոլորտը։

Սիրով սպասում ենք բոլորիդ՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում միասին նշելու Նոր տարվա գալուստը և մեր փոքր ու մեծ հաջողությունները։

Տոնական մաղթանքներով՝
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Միջոցառման աջակիցներ՝

Հանդիպում ենք

Դեկտեմբերի 29-ին

18:00-ին

Հարսնաքար ռեստորանային համալիր, Աճառյան 37 հասցեում

Միացիր
տոնակատարությանը

Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները